«Մանչեսթեր Յունայթեդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն ըստ հեղինակավոր KPMG աուդիտորական ընկերության: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ըստ ընկերության, անգլիական ակումբի արժեքը գնահատվում է €3.186 մլրդ: «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել իսպանական «Ռեալից» (€3.057 մլրդ), որի հետ կիսում էր առաջին տեղը ընկերության 2016-ի զեկույցում:

Վարկանիշի 3-րդ հորիզոնականում իսպանական «Բարսելոնան» է €2.8 մլրդ-ով, որին հաջորդում են գերմանական «Բավարիան» (€2.5 մլրդ), անգլիական «Մանչեսթեր Սիթին» (€2.04), «Արսենալը» (€2.05 մլրդ), «Չելսին» (1.7), «Լիվերպուլը» (1.4), իտալական «Յուվենտուսը» (1.3) և անգլիական «Տոտենհեմը»:

Աղյուսակը եզրափակում է ֆրանսիական «Մարսելը» (€196 մլն): Զեկույցում նշվում է, որ վարկանիշում ընդգրկված 32 ակումբի հանրագումարը €29.9 մլրդ է, ինչը 14 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Վարկանիշը կազմվում է 5 չափանիշի հիման վրա՝ շահութաբերություն, ճանաչում, եկամուտները մարզադաշտից, եկամուտները հեռարձակումից և սպորտային ներուժը: Հաշվի չեն առնվել 2016/17 խաղաշրջանի սպորտային և բիզնես արդյունքները:

Ընթերցեք նաև. Մխիթարյան. Պրեմիեր լիգային ադապտացվելը հեշտ չէր, բայց ինձ մոտ ստացվեց

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---