24 նոյեմբերի 2007 - 13:32 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդը կարող են հանդիպել Թբիլիսիում
Հնարավոր է Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ, շեյխուլիսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այդ մասին հաղորդել է ինքը Ա.Փաշազադեն: Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հրավիրվել է մասնակցելու Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի ընտրության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Թբիլիսիում:

Նա հաղորդել է, որ նման հրավեր ստացել է նաեւ Գարեգին Երկրորդը: «Այդ միջոցառման շրջանակներում մեր հանդիպումը հնարավոր է: Սակայն այժմ ես տեղյակ չեմ, թե ինչ ծրագիր է նախատեսվում», հաղորդում է ԱՊԱ-ն: