Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. Բարձրաստիճան զինվորականներ են զոհվել

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. Բարձրաստիճան զինվորականներ են զոհվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբը հաստատել է 13 զինծառայողի մահվան փաստը Շըրնաք գավառում ուղղաթիռի վթարի հետևանքով: Զոհվածների թվում կա գեներալ, 2 գնդապետ և միջին օղակի 4 սպա:

Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության, մայիսի 31-ին ժամը 20:55-ին թռիչքի պահին ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդիչ գծերին: Վթարվել է Сougar AS 532 տիպի ուղղաթիռը, որը 13 զինվորականի էր տեղափոխում: Բոլորը զոհվել են:

Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին, որ ուղղաթիռը վայր է ընկել թռիչքից 3 րոպե անց: Վթարի վայր է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շըրնաք գավառում ավելի վաղ բազմիցս են գործողություններ իրականացվել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---