«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի պոտենցիալ «դիակների» ցուցակ է կազմվել

«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի պոտենցիալ «դիակների» ցուցակ է կազմվել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» նոր 7-րդ եթերաշրջանի վերջին թրեյլերը վկայում է, որ պատմությունն ավարտին է մոտենում, ճակատամարտերի ծավալները համատարած են, մեծ պատերազմ է լինելու: Համապատասխանաբար, սերիալի հեղնակները կսկսեն սպանել մնացած հերոսներին:

Մինչդեռ համացանցում արդեն վիրտուլ խաղադրույքներ են արվում: Մասնավորապես, Mashable-ը կազմել է 7-րդ եթերաշրջանի պոտենցիալ դիակների «հիթ շքերթը», գրում է RG-ն:

7-ի հերոսների ցանկը եզրափակում է դավադիր ու վրիժառու Էլարիան: Մինչ այժմ նա միայն սպառնում էր և դավադրութուններ կազմակերպում՝ ինչ-որ տպավորիչ քայլերի չդիմելով, ուստի, ինչպես կարծում են դիտորդները, Էլարիայի մահը կարող է գերազանց առիթ հանդիսանալ Օբերին Մարթելի դստրերի համար, որոնք կարող են պատերազմ սկսել Վեսթերոսի դեմ:

Բոլորի սիրելի (գուցե, բացառությամբ Բրիեաննայի) Թորմուդ Հսկայի մահը, հավանաբար մինչև 8-րդ եթերաշրջանը չի հասնի՝ զոհվելով Սպիտակ քայլողների հետ մենամարտում: Խիզախ Գորշ ճիճուն, Դեյներիսի զորքի հրամանատարը, որը ուրախացրեց իր երկրպագուներին մոտավոր էրոտիկ մի տեսարանով եթերաշրջանի թրեյլերում, նախկինում արդեն մեկ անգամ հրաշքով փրկվել է մահից: Սակայն հաջողակ լինելու համար վճարելու ժամանակը մոտենում է: Ինչպես և Թորմունդի դեպքում, «Գահերի խաղն» այնքան էլ բարեհաճ չէ երջանիկ սիրային պատմությունների հանդեպ:

Շատ հավանական է, որ նաև Էուրոն Գրեյջոյը, «անամոթ եղբայրասպանն» ու ուզուրպատորը, զոհվի առաջին իսկ ճակատամարտում: Սերիալը դաշտ է բացում իր հիմնական հերոսների համար, իսկ Էուրոնն ակնհայտորեն նրանց թվին չի պատկանում:

Տեոնը, անցնելով խայտառակության անվերջանալի փորձություններով, մի կողմից, վերջապես վերամիավորվեց քրոջ հետ ու զբաղեցրեց արժանի տեղը, իսկ մյուս կողմից՝ դավաճանը շատ երկար էր խաղում ճակատագրի հետ: Առավել ևս, որ տղան կարգին կռվել էլ չգիտի:

Հաջորդը Ճկույթն է, հմուտ բանսարկուն ու ստոր մարդը, որը անվերջ ցանցեր է հյուսում: Վերջին շրջանում այդ գորշ կարդինալը «ֆոնային ռեժիմի» է անցել, ինչը միայն մեկ բան կարող է նշանակել՝ մոտալուտ ոչնչացում:

Սերսեայի օրերն էլ, ըստ վերլուծաբանների, հաշված են: Միայն 2 հարց կա՝ ո՞վ և ե՞րբ: Չարագործ կինը, որը բավականին վստահ է զգում իրեն Երկաթե գահին, շատերին է զայրացնում: Հավանաբար, ավելի հեշտ է թվարկել նրանց, ով չի ցանկանում նրա մահը: Այս սարսափելի կինն, ըստ էության, դատապարտված է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---