Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հայերը պետք է նշեն նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - «Որպես ազգ եւ հանրություն, որ արդարություն է պահանջում, մենք հաղթանակի, արդարության եւ իրավունքի հաստատման պահանջ ունենք: Կա մի օր, որ համապատասխանում է այդ պահանջներին: Դա 1920 թվականի նոյեմբերի 22-ն է, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության, այսինք ժամանակակից թուրքական պետության սահմանների վերաբերյալ որոշումը»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է նշել նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին: «Այդ օրը պետք է նշել որպես արդարության վերականգնման օր եւ անվանել Գարեգին Նժդեհի Հայրենատիրություն բառով»:



Արա Պապյանը նշել է նաեւ, որ հայերը, նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, միշտ զոհերի դերում են հանդես գալիս, իսկ այս դեպքում հանդես կգան որպես պահանջատերներ եւ միջազգային որոշումները հարգելու ջատագովներ, որին վերաբերում է նաեւ Վիլսոնի Արբիտրաժային որոշումը: «Այդ գաղափարն այժմ փորձարկման փուլում է: Տեսնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն Հայաստանում եւ սփյուռքում: Ճիշտ է, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը շատ զգայուն է նման հարցերի դեպքում, քանի որ նա Հայոց ցեղասպանության անմիջական հետեւանքն է,-ընդգծել է հայ պատմաբանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
    ---