ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնել է երկրում հայերի թիվը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնել է երկրում հայերի թիվը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մոտ 2.5 մլն հայ է ապրում:

Այս մասին է հայտարարել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Մենք համարում ենք, որ ՌԴ-ում ապրում է մոտ 2.5 մլն հայ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիները: Նրանք ավելի շատ են, քան ՀՀ քաղաքացիները», - մեջբերում է դիվանագետի խոսքերն «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Տողանյանը նշել է, որ ոչ բոլոր հայերն են Ռուսաստան եկել ՀՀ-ից. «Շատերը եկել են Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Վրաստանից»:

Ռուսաստանի հայ համայնքը սփյուռքի ամենամեծ համայնքն է համարվում:

Կարդացեք նաև. Փորձագետ. ՌԴ-ում բնակվող 2.5 մլն հայերի մասին տեղեկությունները հավաստի չեն

Խմբագրության կողմից. Տողանյանի հայտարարության սկզբնաղբյուր «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ մեջբերելով դեսպանին, գրել էր. «Մենք համարում ենք, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մոտ 2.5 մլն հայ է ապրում՝ ներառյալ ՌԴ քաղաքացիներին, նրանք այստեղ ավելի շատ են, քան ՀՀ քաղաքացիները»: Սակայն տեղադրված ձայնագրությունից՝ 2.12 րոպեից, պարզ է դառնում, որ դեսպանն ասել է. «Հստակ թվեր չկան, կարծում եմ, ոչ մեկի մոտ՝ ոչ ռուսական, ոչ մեր կողմի մոտ: Քիչ թե շատ հասկանալի են սեզոնային աշխատանքների մեկնողների թվերը: Մենք համարում ենք, որ ընդհանուր առմամբ 2-2.5 մլն հայ է ապրում ՌԴ-ում, ներառյալ՝ ՌԴ քաղաքացիներն, ովքեր ավելի շատ են, քան Հայաստանի քաղաքացիները»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---