Ռուսաստանի համար Վուդրո Վիլսոնի որոշումը ոչ պակաս կարեւոր է, քան Հայաստանի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը նախկին Օսմանյան կայսրության սահմանները որոշելու մասին չափազանց կարեւոր է իր համար, քանի որ պատասխանում է ՌԴ անվտանգության պահանջներին ողջ Հարավային Կովկասում: PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, հենց այժմ եկել է այդ որոշումը կատարելու ժամանակը: «Ռուսաստանում երկու խումբ կա` մեկը, ելնելով սեփական շահերից, ցանկանում է մերձենալ Թուրքիայի հետ, մյուսը, ելնելով ՌԴ անվտանգության շահերից, հակաթուրքական է, հատկապես այսօրվա թուրքական ազգայնամոլության լույսի ներքո: Փաստորեն, եթե միջազգային հանրությունը գա այն եզրակացության, որ ժամանակն է ճանաչել Արբիտրաժային որոշումը, ապա այն կբխի եւ ՌԴ-ի, եւ Հայաստանի, եւ նույնիսկ Իրանի շահերից»,-ասել է Պապյանը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ այժմ նկատվում է, որ այդ որոշման հանդեպ ակտիվությունն եւ շահագրգռվածությունն աճում են, քանի որ վաղը այն կարող է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ գործիք դառնալ: «Ըստ Սեւրի պայմանագրի, տարածաշրջանում պետք է տեղակայվեն մոնիտորինգի ռազմական խմբեր, որոնք կարող են զրկել Թուրքիային ծանր սպառազինության անարգել աճի հնարավորությունից»,-ասել է հայ դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---