Շախմատի ԵԱ. Արտաշես Մինասյանը՝ առաջատարների շարքում

Շախմատի ԵԱ. Արտաշես Մինասյանը՝ առաջատարների շարքում

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները: 3-րդ տուրում 3-րդ հաղթանակն է տոնել գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն:

Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ: 3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը:

3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել է 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը:

Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր: Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ:

22 լավագույնն աշխարհի Գավաթի մասնակցության իրավունք կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---