2 հունիսի 2017 - 15:22 AMT
ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը շուտով պաշտոնական կդառնա

Հայաստանում ՖԱ «Բարսելոնայի» ֆան ակումբի՝ պաշտոնական կարգավիճակ ստանալու վերաբերյալ բանակցությունները և գործընթացը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ մոտենում են ավարտին: Այս մասին տեղեկացնում էV Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։

«Օրեր առաջ մենք վերջին փաստաթղթային տվյալներն ենք ուղարկել Բարսելոնա, որտեղ դրանք հաստատվել են:

Ի պատասխան այդ տվյալների՝ «Բարսելոնայի» պաշտոնական երկրպագուների միջազգային ֆեդերացիան գրել է, որ մեր ֆան ակումբը գրանցվել է պաշտոնական հաստատմանը սպասողների ցանկում և կհաստատվի Տնօրենների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ: Այն պլանավորված է անցկացնել հունիսին:

Պաշտոնական կարգավիճակ ստանալուց հետո մենք կստանաք իրավունք ձեր ակումբի անդամներին գրանցելու համար: Կախված հաստատման օրվանից՝ նրանց առաջին քարտերը կստացվեն հուլիսին կամ հունվարին, քանի որ դրանք թողարկվում են ամեն մրցաշրջանի ընթացքում երկու անգամ», - գրել է Պետրոսյանը:

2016 թվականի դեկտեմբերի 7-ին մենք տեղեկություն էր տարածել այն մասին, որ փետրվարին Հայաստանում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբ կբացվի:

Փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Պենյա Բլաուգրանա Երևանը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն՝ հիմք ընդունելով «Բարսելոնայի» կողմից առաջադրված պահանջները: Տեղեկացվեց նաև, որհունիսի ընթացքում սպասվում է վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում: