Արցախում ականազերծման աշխատանքների ընթացքում հրթիռային բլոկ է ոչնչացվել

Արցախում ականազերծման աշխատանքների ընթացքում հրթիռային բլոկ է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում ոչնչացվել է UB-32 հրթիռային բլոկը: Այս մասին տեղեկացնում է ականազերծման աշխատանքներն իրականացնող Halo Trust ամերիկյան կազմակերպությունը:

Ականազերծման թիմը 21 կգ պայթուցիկ է օգտագործել հրթիռներն անվտանգ ոչնչացնելու համար:

Halo Trust ամերիկյան կազմակերպությունն ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրում ու երկրամասում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները սկսվել են 2000-ից 7 արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 90%-ը։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում:

Ականազերծման աշխատանքների դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---