Դոբրի հյութեր և բարձր տրամադրություն. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» նշում է Երեխաների պաշտպանության օրը

Դոբրի հյութեր և բարձր տրամադրություն. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» նշում է Երեխաների պաշտպանության օրը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը նշեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ այն ավելի տոնական դարձնելով Երևանի և Վանաձորի փոքրիկ բնակիչների համար: Ընկերության մասնակցությունն այս հատուկ օրվը կազմակերպվող զանազան միջոցառումներին վերջին 20 տարվա ընթացքում ավանդական է դարձել:

Այս տարի փոքրիկներին նվիրված օրը հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար առանձնահատուկ դարձնելու նպատակով՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» նախ աջակցել է իր երկար տարիների գործընկեր «Օրրան» հիմնադրամի կազմակերպած մինի ֆուտբոլի բարեգործական առաջնությանը: Վերջինիս նպատակն էր դրամական միջոցներ հավաքել «Օրրանի» շահառու երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար։ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն այնուհետև կազմակերպել է հյութերի հյուրասիրություն հունիսի 1-ին «Օրրանում» անցկացված տոնական միջոցառման ընթացքում: Ընկերության ղեկավար կազմը նույնպես իր անհատական աջակցությունն է տրամադրել հիմնադրամի սաներին:

«Հաջողակ բիզնես գործունեությունից բացի, մշտապես կարևորում ենք հայ հասարակության կյանքին մեր ընկերության ակտիվ մասնակցությունը: Մասնավորապես, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար արդեն բարի ավանդույթ է դարձել Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնելը: Ուրախ ենք մեր գործընկերների հետ միասին այս գեղեցիկ օրն ավելի տոնական դարձնել թե Երևանում, թե մարզերում բնակվող երեխաների համար»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Մայրաքաղում անցկացվող միջոցառումներից բացի, անակնկալներ էին սպասվում նաև Վանաձորի փոքրիկներին: Քաղաքի կենտրոնում անցկացվող տոնական միջոցառումների ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» նրանց համար կազմակերպել էր հյութերի հյուրասիրություն:

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---