Ներկայիս Թուրքիան ոչ մի շանս չի թողնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիան ոչ մի շանս չի թողնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այդ մասին «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Մենք գործ ունենք երիտթուրքերի եւ Քեմալ Աթաթուրքի ժառանգության հետ: Այժմյան Թուրքիան պետական մակարդակով զբաղվում է պատմության զեղծարարությամբ, առասպելներ հորինելով: Ցանկացած փոփոխություն հղի է ծայրահեղ հետեւանքներով»,-նշել է Դեմոյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ նման ոճրագործությունը հատուցում է ենթադրում: «Սակայն Թուրքիան պատրաստ չէ դրան, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ճգնաժամի եզրին կկանգնեցնի երկիրը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն, ապա ես կարող եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ պատմաբանները, սոցիոլոգները, հոգեբանները վաղուց են ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունը եղելություն է: Ընդ որում ապացուցել են հենց թուրքական աղբյուրների հիման վրա: Մինչ այժմ փաստաթղթերի հսկայական շերտ հրապարակված չէ: Ես կցանկանայի ընդգծել, որ ոչնչացման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաեւ հույներն ու ասորիները»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---