Գերմանիայի խոշորագույն ռոք փառատոնն ընդհատվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Գերմանիայի խոշորագույն ռոք փառատոնն ընդհատվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

PanARMENIAN.Net - Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնն ընդհատվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով, որին հավաքվել է ռոքի 87.000 սիրահար: Մասնակիցներին և հանդիսատեսներին խնդրել են լքել տարածքը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ հունիսի 3-ին փառատոնը կշարունակվի:

Փառատոնի առաջատար մասնակիցների թվում են Rammstein-ն ու System of a Down-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ «խոսքը կոնկրետ տեղեկությունների մասին է, որոնց հիման վրա չի կարելի բացառել ահաբեկչական սպառնալիքը»:

ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը հավանություն է տվել փառատոնն ընդհատելու որոշմանը:

Անգլիական Մանչեսթերում ամերիկյան փոփ աստղ Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Rock am Ring փառատոնի անվտանգության համակարգը կատարելագործվել էր: Մասնավորապես, անվտանգության աշխատակիցների քանակն ավելացվել է մինչև 1200 մարդ:

Ըստ Die Welt-ի, ոստիկանությունը փառատոնում աշխատող ենթակապալառու կազմակերպությունների 2 աշխատակցի է ձերբակալել, որոնցից առնվազն մեկը սալաֆիտ է: Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: :

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---