ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները

ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ցանկը: ԱՄՆ նախապատրաստած համապատախան բանաձևն ընդունվել է միաձայն:

Փաստաթղթում ընդգրկված են մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձինք, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, մեղսակից են արտերկրում ի շահ Հյուսիսային Կորեայի գործունեությանը: Ուղևորությունների արգելքն ու ակտիվների սառեցումը կվերաբերի 14 ընկերության և 14 մասնավոր անձի:

Ցուցակը համալրվել է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերով, որոնք ղեկավարում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերն ու, ըստ փաստաթղթի հեղինակների, պատասխանատու են «Սկադ» և «Նոդոն» հրթիռների արձակման համար: Ընդգրկվել են նաև բանկեր և առևտրային կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին շրջանում Փհենյանը ակտիվ հրթիռային փորձարկումներ է իրականացնում: Վերջին այդպիսի գործողությունն իրականացվել է մայիսի 29-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---