Հրանտ Մելքումյանը կես միավորով է հետ մնում շախմատի ԵԱ առաջատարից

Հրանտ Մելքումյանը կես միավորով է հետ մնում շախմատի ԵԱ առաջատարից

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության չորրորդ տուրում ուկրաինացի գրոսմեյստեր Յուրի Կուզուբովը հաղթել է Արտաշես Մինասյանին և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

18 շախմատիստ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը, կես միավորով զիջում են առաջատարին: Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Շախմատի Եվրոպայի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---