«Փյունիկ» ակումբը նոր սեփականատեր ունի

«Փյունիկ» ակումբը նոր սեփականատեր ունի

PanARMENIAN.Net - Երևանի «Փյունիկ» ֆուտբոլայի ակումբը նոր սեփականատեր ունի: Ակումբի արդեն նախկին նախագահ Ռաֆիկ Հայրապետյանն իր լիազորությունը փոխանցել Արթուր Սողոմոնյանին:

«Վերջապես հայտնվեց մի մարդ, ով կարող է շարունակել մեր սկսած գործը: Կասկած չունեմ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կհասնի նորանոր հաջողությունների», - ասել է Հայրապետյանը, գրում է Ա1+-ը:

Այն հարցին, թե ինչու Հայրապետյան ընտանիքը հրաժարվել է իր կողմից հիմնած ակումբից, վերջինս պատասխանել է. «Մենք ոչ մեկին նվեր չենք անում: Այս գործարքը նրա համար տեղի ունեցավ, որպեսզի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ իր ընտանիքի անդամները կապ չունենան որեւէ ակումբի հետ: Այս պահին նպատակահարմար ենք համարում ակումբը հանձնել պարոն Սողոմոնյանին, քանի որ վստահում ենք իրեն ու համոզված ենք, որ նա կկարողանա արժանիորեն տնօրինել այն:

Իսկ թե ինչու չենք վաճառել ակումբի գույքը, դա ուղղակի ներքին պայմանավորվածություն է», պարզաբանել է Ռաֆիկ Հայրապետյանը:

«Փյունիկը» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Ակումբը հիմնադրվել է 1992 թվականին, Երևան քաղաքում «Արմենիկում» Երևան անվանբ 2001 թվականին վերանվանվել է «Փյունիկ» Երևան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---