Իվան Դորնի երևանյան համերգի վերջում երկրպագուները բեմ բարձրացան

Իվան Դորնի երևանյան համերգի վերջում երկրպագուները բեմ բարձրացան

PanARMENIAN.Net - Ուկրաինացի հայտնի երգիչ Իվան Դորնը հունիսի 3-ին երկար սպասված համերգը տվեց Երևանում: 2014-ին թողարկված՝ երգչի #Randorn ձայնասկավառակի նույն խորագրով անցնող համերգն անցնում էր Dalma Garden Mall-ի տարածքում:

Այն սկսվեց տեղացի դիջեյների կատարումներից, ինքը Դորնը բեմ բարձրացավ ժամը 21:30-ի սահմաններում ու տարբեր ալբոմներից հայտնի երգեր կատարեց: Ընթացքում Դորնը կիսվում էր Երևանի ու առհասարակ հայերի մասին իր առաջին տպավորություններով ու շնորհակալություն հայտնում ջերմ ընդունելության համար: Մոտ ժամ ու կես տևած ծրագիրը կատարելուց հետո երաժիշտը հայտարարեց, ով համերգն ավարտված է ու լքեց բեմը: Բայց երկրպագուները համաձայն չէին ու սկսեցին հետ կանչել երգչին: Ինչպես և մտածված էր, Դորնը վերադարձավ ու կատարեց ԱՄՆ-ում ձայնագրված իր նոր՝ անգլալեզու հիթը, Collaba-ն: Երգի կատարման ժամանակ երկու երկրպագու բեմ բարձրացանու սկսեցին պարել երգչի հետ: Դորնը թույլ չտվեց անվտանգության աշխատակիցներին հեռացնել երկրպագուներին բեմից, ինչից հետո երկրպագուներից շատերը ևս սկսեցին հերթով բեմ բարձրանալ, և մոտ 50 երկրպագու մինչև երգի ավարտը բեմում պարում էր Դորնի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---