Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը

Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը

PanARMENIAN.Net - Բրիտանական Քարդիֆում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» ջախջախել է Թուրինի «Յուվենտուսին» 1-4 հաշվով, նվաճելով առաջնության գավաթը:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է Կրիշտիանու Ռոնալդուն. ընդամենը 7 րոպե անց «Յուվենտուսը» հավասարեցրել է հաշիվը Մանջուկիչի փայլուն գոլի շնորհիվ: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսում` 61-րդ րոպեին, Կասեմիրոն առաջ մղեց մադրիդցիներին, ևս 3 րոպե անց Ռոնալդուն խփեց երկրորդ գնդակը` դուբլ ձևակերպելով:

Խաղի 84-րդ րոպեին Կուարադոն ստացավ երկրորդ կարմիր քարտը` հեռացվելով դաշտից. «Յուվենտուսն» այսպիսով մնաց 10 հոգով: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ասենսիոն 4-րդ հնդակն ուղարկեց մադրիդցիների դարպասը:

Մադրիդցիները նվաճեցին գավաթը 12-րդ անգամ ու դարձան առաջին ակումբը, որը կարողացել է հաղթել ՉԼ-ում 2 անգամ անընդմեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---