Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր 4 հունիսի 2017 - 09:08 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան` տեղի ժամանակով 22:00-ի շրջակայքում, ահաբեկչական հարձակումներ են եղել միաժամանակ մի քանի վայրում ՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։ BBC-ն հաղորդում է 6 զոհի մասին: Ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Լոնդոնիոստիկանությունը հայտարարել է երեք ահաբեկչի ոչնչացման մասին: Եվս մեկ կասկածյալ դեռևս ազատության մեջ է: Բացի այդ, ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումնեը պլանավորված են եղել մեկ խմբավորման կողմից: Ոստիկանությունը որոշել է փողոցներում խստացնել հսկողությունը: Բորոու շուկայի տարածքում կրկին անհայտ անձը դանակով հարձակվել է այցելուների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու այլ երկրների ղեկավարներ ՄԹ վարչապետ Թերեզա Մեյին իրենց օգնությունն են առաջարկել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Բրիտանիա ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |