Թուրքիան շանտաժի է ենթարկում Մել Գիբսոնին, ում դեր է առաջարկվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի հիմնադրամը» (ASIMED) սկսել է նամակներ ուղարկել էլեկտրոնային փոստով, փորձելով ետ կանգնեցնել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության մասին կինոնկարում դեր ստանձնելուց: ASIMED-ի նախագահ, թուրք պատմաբան Սավաշ Էջիլմեզի խոսքերով, հայկական սփյուռքը Հոլիվուդին $100 միլիոն է առաջարկել Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի ստեղծման համար: «Մի շարք հոլիվուդյան ընկերություններ պատրաստվում են ֆիլմ նկարահանել, որում արտացոլված է հայկական տեսանկյունը: Մել Գիբսոնին արդեն նման դեր առաջարկվել է»,- նշել է Աջիլմեզը:



Միեւնույն ժամանակ, թուրք պատմաբանը հիշեցրել է, որ նման իրադրությունում է հայտնվել նաեւ Սիլվեստր Սթալոնեն, ով ծրագրում էր ֆիլմ նկարահանել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հիման վրա: «Սակայն մենք նրան ավելի քան 3000 նամակ ենք ուղարկել եւ նա հրաժարվել է այդ ֆիլմից: Եվրոպական մամուլը եւս արդեն կասկածում է գրքի ճգրտության մեջ: Մենք սկսել են Գիբսոնին փաստաթղթեր ուղարկել իրական դրության մասին: Մենք նամակներ ենք ուղարկում, զգուշացնելով, որ եթե Մել Գիբսոնը չհրաժարվի այդ դերից, նրա ընկերությունը կարող է հարվածի տակ հայտնվել: Այն, ինչ մենք անում ենք, հանդիսանում է պատասխան նոր զրպարտչական քարոզարշավին, որը եղավ «Կեսգիշերային էքսպրես» ֆիլմի դեպքում: Մենք պետք է ճնշում գործադրենք հանրահայտ դերասանի վրա եւ բացատրենք` ինչ է տեղի ունեցել իրականում»,- ընդգծել է Աջիլմեզը, գրում է Zaman թերթը:



«Կեսգիշերային էքսպրես» ֆիլմը նկարահանվել է 1978 թվականին ռեժիսոր Ալան Պարկերի կողմից: Ֆիլմի սյուժեն իրական պատմության հիման վրա էր ստեղված` ամերիկացի քաղաքացի Բիլի Հեյսի կյանքից: Աննշան հանցագործության համար նրան դատապարտեցին աննախադեպ երկար բանտարկության: Հեյսը հայտնվում է մի աշխարհում, որտեղ իշում է բռնությունն ու ատելությունը, որտեղ յուրաքանչյուր օր կարող է վերջինը լինել: Օլիվեր Սթոունը «Օսկար» ստացավ սցենարի համար, իսկ Ջորջո Մորոդերը` երաժշտության:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---