Սկսվել է Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման երկրորդ փուլը27 նոյեմբերի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հիլզում (Կալիֆորնիա) տեղի ունեցած Ամերիկայի հայկական համագումարի 35-ամյակի ճաշկերույթին ներկայացվեցին վերանվանված Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի ճարտարապետական էսքիզների ու ցուցանմուշների մասին պատմող տեսանյութն ու բրոշյուրը: Ներկայիս ծրագրի համաձայն, թանգարան-համալիրը զբաղեցնելու է 50,000 քառակուսի ֆուտ տարածք` հետագայում ընդլայնվելու հնարավորությամբ: «Գալեգըր եւ գործընկերներ» (Gallagher & Associates) թանգարանային նախագծման ընկերության ու «Մարթինես եւ Ջոնսոն» (Martinez & Johnson) ճարտարապետական ընկերության պատրաստած ցուցանմուշների միջոցով ներկաները հնարավորություն ունեցան պատկերացում կազմել ապագա թանգարանի մասին: Այս ծրագրի առաջընթացին երկար տարիներ անհամբերությամբ սպասող համայնքը ծափահարությամբ ողջունեց թանգարանի զարգացման գործում տեղի ունեցած առաջընթացի մասին հայտարարությունը: Թանգարանի ծրագրերի ներկայացման ժամանակ ընթերցվեց նաեւ (1915թ. Թուրքիայում ԱՄՆ-ի) դեսպան Մորգենթաուի թոռան` Հենրի Մորգենթաու III-ի ուղերձը: Ուղերձում ասված է. «Դեսպան Հենրի Մորգենթաուն կողջուներ մեր երկրի մայրաքաղաքի սրտում թանգարան կառուցելու այս նոր ու համարձակ ծրագիրը, որը նվիրված է հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելուն եւ մարդկության դեմ նման ոճրագործությունները կանխելու անհրաժեշտության մասին կրթելուն: Փնտրելով հայերին փրկելու ուղիներ, դեսպան Մորգենթաուն նախատեսում էր նրանց ապաստան տրամադրել Ամերիկայում: Վստահ եմ, որ նա իր առաքելությունը կատարած կհամարեր` տեսնելով, թե ինչպես են հայերը նշում իրենց կենսունակության ճկուն վերականգնումը որդեգրած հայրենի երկրում»: Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանում, ուր ներկայացված կլինեն բազմաթիվ ցուցանմուշներ, կգործեն Մարդու իրավունքների եւ Ցեղասպանության բաժին, հայկական ինքնությանը վերաբերող մուլտիմեդիա ծրագրերի բաժին, Վերապրածների թատրոն եւ Գործողություններ ձեռնարկելու կենտրոն: Նախատեսվում է, որ թանգարանը կգործի որպես բոլոր տարիքների համար մատչելի ուսումնական կենտրոն, որն ապահոված կլինի ներկայացվող մթնոլորտ ընկղմվելու հնարավորություն ընձեռող ժամանակակից տեխնիկական սարքավորումներով` այցելուներին խրախուսելու մասնակցել մարդկության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ հաղթահարել ցեղասպանության ողբերգությունը: Մինչ այս հայտարարությունների հրապարակումն ավարտվել էր Երկրորդ փուլի պայմանագրերի կնքումը «Մարթինես եւ Ջոնսոն» (Martinez & Johnson) ընկերության հետ, որոնց համաձայն սկսվել է սխեմատիկ դիզայնի, նախագծման ու շինարարության վերաբերյալ փաստաթղթերի պատրաստումը: «Գալեգըր եւ գործընկերներ» (Gallagher & Associates) ընկերությունը նույնպես սկսել է գաղափարական նախագծման փուլի ժամանակ հաստատված ծրագրերի հիման վրա սխեմատիկ դիզայնի փաթեթի պատրաստումը: Հայոց ցեղասպանության թանգարանի ծրագրի իրականացումն այժմ ընթանում է ճիշտ հունով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |