Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ

Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ

PanARMENIAN.Net - Twitter-ում մեծ տարածում է ստանում Լոնդոնում ահաբեկչության վայրում արված լուսանկարը, որտեղ վազող մարդկանց թվում է նաև մի բրիտանացի, որը աշխատում է չթափել իր բաժակի գարեջուրը:

Լուսանկարով թվիթն արդեն ավելի քան 31.000 ռեթվիթ է հավաքել և գրեթե 94.000 հավանություն ստացել: @hmannella նիքով հրապարակման հեղինակը լուսանկարի տակ գրառում է կատարել. «Մարդիկ փախչում են Լոնդոնի կամրջից, իսկ այս տղան աջից ոչ մի կաթիլ չի թափել: Տեր Աստված, օրհնիր բրիտանացիներին»:

Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ բրիտանացիները կատակում են նույնիսկ ծանր պահերին, և հենց դա է միավորում նրանց: Ոմանք նշել են, որ գարեջուրը Լոնդոնում այնքան թանկ է, որ իսկական բրիտանացին հազիվ թե թույլ տա ահաբեկիչներին զրկել իրեն հաճույքից, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:

Օգտատերերից շատերը հավելել են, որ հպարտանում են Լոնդոնի բնակչի անվախությամբ:

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ընթերցեք նաև. ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---