Ռուսաստանցիների միայն 12%-ն է ՀՀ-ն բարեկամ երկիր համարում

Ռուսաստանցիների միայն 12%-ն է ՀՀ-ն բարեկամ երկիր համարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների միայն 12%-ն է Հայաստանը բարեկամ երկիր համարում, դա են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները: Հայաստանը 6-րդ տեղում է բարեկամ երկրների ցանկում: Այդ ցուցանիշը Հայաստանի մասով ամենաբարձրն է եղել 2015-ին՝ 18%:

Հարցման մասնակիցները Ռուսաստանի մերձավոր երկրներ են համարում Բելառուսը (46%), Չինաստանը (39%) և Ղազախստանը (34%): Բարեկամ երկրների տասնյակում են նաև Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Հայաստանը (12%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը՝ յուրաքանչյուրը 9%:

ՌԴ բարեկամ երկրների ցուցակի վերջում են Հունգարիան, Կանադան, Ֆինլանդիան, Սլովակիան-1-ական տոկոս:

Ըստ հարցման մասնակիցների, Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ցանկը գլխավորում են ԱՄՆ-ն՝ 69%-ով, և Ուկրաինան՝ 50%-ով:

Հարցման մասնակիցները թշնամական են համարում նաև Գերմանիան, Լատվիան և Լիտվան՝ 2-ական տոկոս: Լեհաստանը թշնամի է համարում 21%-ը, Էստոնիան՝ 16%-ը, Մեծ Բրիտանիան՝ 15%-ը, Վրաստանը՝ 9%, Ֆրանսիան և Թուրքիան՝ 8%-ական տոկոս: ՌԴ քաղաքացիների 46%-ը վստահ է, որ երկիրը միջազգային մեկուսացման մեջ է, գրեթե նույնքանը՝ 45%-ը, հակառակ կարծիքի է:

Հարցումն անցկացվել է մայիսի 19-22-ը, մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1600 մարդ ՌԴ 48 տարածաշրջանի 137 բնակավայրից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---