2017-ի առաջին եռամսյակում Արցախում 500-ից ավելի երեխա է ծնվել

2017-ի առաջին եռամսյակում Արցախում 500-ից ավելի երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ:

Միայն 400 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել են Մարտակերտում՝ 55 երեխա, այնուհետև Մարտունիում՝ 30, Քաշաթաղում՝ 21, Հադրութ, Շուշի և Շահումյան շրջաններում՝ համպատասխանաբար 3-ական երեխաներ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է 6 զույգ՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը 2017-ին ակնկալում է երկնիշ տնտսեական աճի ցուցանիշ ունենալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ, չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ:

Չնայած բարդություններին, 2016-ին Արցախի Հանրապետությանը հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման դրական դինամիկան հիմնական ոլորտներում և 9.2%ՀՆԱ աճ գրանցել: Այդ ցուցանիշով ԼՂՀ-ն գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Այդ են վկայում ԼՂՀ վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ-տնտեսական տվյալները:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---