6 հունիսի 2017 - 14:27 AMT
Լևոն Արոնյանը 3-րդն է Norway Chess կայծակնային մրցաշարում

Հունիսի 5-ին Ստավանգերում տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշար, որի հաղթողն իրավունք է ստացել ընտրելու Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարում իր մեկնարկային համարը:

Կայծակնային մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի գործող չենպիոն Մագնուս Կարլսենը (7½/9), երկրորդ տեղն է զբաղեցրել Հիկարու Նակամուրան (5½/9), երրորդ տեղն է գրավել Լևոն Արոնյանը (5½/9), տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Առաջին տուրի պարտիաններն են լինելու.Կարլսեն – Սո, Նակամուրա- Գիրի, Արոնյան – Կարուանա Վաշիե-Լագրավ – Անանդ, Կրամնիկ- Կարյակին:

Հունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվում է Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին: