Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2008 թվականի բյուջեն

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 28-ին ընդունել է 2008 թվականի պետական բյուջեն: «Կողմ» են արտահայտվել 82 պատգամավոր, 2-ը` դեմ, 8-ը` ձեռնպահ: Վերջնական լրացումներից եւ առաջարկներից հետո Հայաստանի պետբյուջեն եկամուտների մասով կազմել է 766, 3 մլրդ դրամ (2,529 մլրդ դոլար 1 դոլարի դիմաց 303 դրամ կուրսով), իսկ ծախսերի մասով` 842,3 մլրդ դրամ (2, 78 մլրդ դոլար), դեֆիցիտը կկազմի 76 մլրդ դրամ (261 մլն դոլար):



Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, կառավարությունը պատգամավորներից 331 առաջարկ է ստացել, որոնցից ընդունվել է 3,747 մլրդ դրամի 144 առաջարկ, որից շուրջ 2,417 մլրդ դրամն ուղղվել է կրթության ոլորտ: Նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին հարկերի հավաքման միտումները հաշվի առնելով, 2008 թվականին կհաջողվի ավելացնել հարկային մուտքերը եւս 2 մլրդ դրամով: Արդյունքում, ըստ նախարարի, ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կկազմի 17 տոկոս: 2008 թվականին Հայաստանի պետբյուջեի եկամտային մասը 79,9 տոկոսով կապահովվի հարկերի եւ տուրքերի հաշվին: Պետբյուջեի նախագծում ԱՄՆ դոլարի կուրսը սահմանված է 325,16 դրամի մակարդակով, իսկ եվրոն` 469, 76 դրամի մակարդակով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---