6 հունիսի 2017 - 11:12 AMT
Պեպեն հեռանում է «Ռեալից»

«Ռեալի» պաշտպան Պեպե Կելլերը հաստատել է, որ հեռանում է մադրիդյան ակումբից: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017-ի հունիսի 30-ը, AS-ին հղումով գրում է Championat.com-ը:

Պորտուգալացի պաշտպանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»:

«Ապագայիս մասին մտածել եմ դեռ հունվարից, երբ պայմանագրիս ժամկետի ավարտին կես տարի էր մնում, իսկ ակումբը չէր շտապում նոր առաջարկ անել: Ես արդեն 10 տարի է հանդես եմ գալիս «Ռեալում»՝ ամբողջությամբ ինձ նվիրելով ակումբին, բայց հասկանում եմ, որ իմ կարիերան այստեղ մոտեցել է ավարտին»,- ասել է Պեպեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», որտեղ մրցաշրջանում կվաստակի 5 մլն եվրո: Բրազիլացին «Ռեալում» հանդես է գալիս 2007-ից: