Նախագահ. Վարչապետը հրաժարական տալու պատճառ չունի

Նախագահ. Վարչապետը հրաժարական տալու պատճառ չունի

PanARMENIAN.Net - Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին Կողբ համայնքում Թումո կենտրոնի հիմնարկեքին մասնակցելուց առաջ:

ՀՀ նախագահը հունիսի 6-ին աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է Տավուշի մարզ:

Նախագահը լրագրողների հետ կարճատև ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին՝ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններում առկա ենթադրյալ լարվածության և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին, հայտնում է Panorama.am-ը:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է ՀՀ նախագահը:

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե իբր վարչապետ Կարեն Կարապետյանը 2 անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, բայց մերժվել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---