29 նոյեմբերի 2007 - 12:28 AMT
Վասիլի Իստրատով. Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնել Ռուսաստանից
Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնել Ռուսաստանից: Այդ հարցը քննարկվել է ադրբեջանական կողմի հետ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի երեկվա այցի ժամանակ, հինգշաբթի ասել է լրագրողներին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը:

Սպառազինության գնումը կիրականացվի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, ասել է նա: Լրագրողների հետ զրույցում դեսպանը չի նշել գործարքի տեխնիկական մանրամասները:

Ադրբեջանն ու Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը կադրերի պատրաստման ոլորտում: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունները պատրաստ են բավարարել ադրբեջանական կողմի բոլոր պահանջները»,-ասել է դեսպանը: Երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները գոհ են մնացել Բաքվում անցած բանակցություններից, հաղորդել է դիվանագետը, հաղորդում է «Թրենդը»: