Հարձակում Իրանի խորհրդարնի և Հոմեյնիի դամբարանի վրա. 2 զոհ կա, ավելի քան 10 վիրավոր

Հարձակում Իրանի խորհրդարնի և Հոմեյնիի դամբարանի վրա. 2 զոհ կա, ավելի քան 10 վիրավոր

PanARMENIAN.Net - Անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:

Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը

Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնում է Fars-ը, հարձակվողներից մեկը մահապարտ է, նա շրջապատված է անվտանգության ծառայության աշխատակիցներով: Փոխհրաձգության մասնակիցներից մեկին հաջողվել է լքել շենքն ու կրակ բացել փողոցում:

Չնայած այս ամենին, խորհրդարանական նիստն անցնում է սովորական ռեժիմով և հեռարձակվում է ազգային ռադիոյով:

Ըստ ISNA գործակալության, Հոմեյնիի դամբարանի մոտ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, ևս մեկը սպանվել է: Շենքի մոտ նաև պայթուցիկ սարք է վնասազերծվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---