Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. Հունիսի 8-ին ՀՀ-ում ճառագայթման մակարդակը բարձր է լինելու

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. Հունիսի 8-ին ՀՀ-ում  ճառագայթման մակարդակը բարձր է լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 8-9-ը, 12-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում հունիսի 8-9-ը, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-11-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---