29 նոյեմբերի 2007 - 14:14 AMT
Մադրիդում Վ.Օսկանյանն ու Է.Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան գործընթացի չհամաձայնեցված հարցեր
Նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Մադրիդում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վ.Օսկանյանի ու Է.Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Հանդիպմանը երեք հարց է քննարկվել` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի հետ կապված ընդհանուր հարցերը, ընդունման համար քննարկվող Գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ կհիշատակվի հակամարտություններին վերաբերող դրույթ եւ, վերջապես, ղարաբաղյան գործընթացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չհամաձայնեցված հարցերը»,-նշել է Կարապետյանը:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մասնակցում են ԵԱՀԿ արտգործնախարարների Մադրիդում ընթացող գագաթնաժողովին, որի ավարտին կընդունվի Մադրիդի հռչակագիրը: