Google, Apple, Microsoft. Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Google, Apple, Microsoft. Աշխարհի ամենաթանկ բրենդերը

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաթանկ բրենդերը գլխավորում է ՏՏ ոլորտի 5 ընկերություն. Google-ը, Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը և Facebook-ը: Այդպիսին են բրիտանական Kantar Millward Brown ընկերության հաշվարկների արդյունքները, որը կազմել է ամենաթանկ բրենդերի 100-յակը:

The BrandZ Global Top 100-ի առաջին հնգյակի համախառն արժեքը վարկանիշի բոլոր մասնակիցների 25 տոկոսն է կազմում, գրում է Lenta.ru-ն:

Առաջատար Google ընկերության արժեքը 245,6 մլրդ դոլար է, ինչը 7 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Apple-ի արժեքն ավելացել է 3 տոկոսով՝ հասնելով 234,7 մլրդ դոլարի, իսկ Microsoft-ինը՝ 18 տոկոսով, մինչև 143,2 մլրդ դոլար: Առավելագույն աճը գրանցել է Amazon-ը՝ մեկ տարում բրենդի արժեքն աճել է 41 տոկոսով: Facebook-ը թանկացել է 27 տոկոսով:

Առաջին 10-յակում են նաև ամերիկյան հեռահաղորդակցային AT&T, Visa, չինական Tencent-ը, IBM-ն ու McDonald’s-ը: Վարկանիշում առաջին անգամ ներառվել են Comcast (23-րդ տեղ) վճարովի հեռուստատեսությունը, YouTube-ը (65-րդ հորիզոնական), HP-ն (76), Netflix-ը (92-րդ հորիզոնական):

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---