ԵՄ-ն Պաշտպանության եվրոպական հիմնադրամ կստեղծի 7 հունիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը որոշել է Պաշտպանության եվրոպական հիմնադրամ ստեղծել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Պաշտպանական հիմնադրամը կգործի 2020-ից և կապհովի տարեկան €5.5 մլրդ ներդրում ռազմարդյուաւնբերության ոլորտում: Մոգերինին շեշտել է, որ դա չի նշանակում, թե ԵՄ-ն կրկնօրինակելու է ՆԱՏՕ-ի գործառույթները: «Սա պաշտպանունակության հզորացմանն ուղղված շատ հավակնոտ նախագիծ է և միտված է ամրապնդելու այն աշխատանքը, որը կատարվում է ՆԱՏՕ-ի հետ»,-ասել է նա: Հիմնադրամը կստեղծվի Պաշտպանության և անվտանգության եվրոպական ծրագրի համաձայն, որը հաստատվել է դեռ 2016-ի նոյեմբերին: Ըստ Մոգերինիի, այն ուղղված չէ եվրոապական բանակ, եվրոպական շտաբային կառույցներ ստեղծելուն: Հիմնադրամը կունենա 2 «պատուհան», որոնք կհամալրեն իրար, սակայն կտարբերվեն բյուջեով և կառուցվածքով: Առաջինը՝ հետազոտությունների պատուհանը, կզբաղվի նորարար ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հետազոտությունների ֆինանսավորմամբ: Իսկ հնարավորությունների պատուհանը հանդես կգա որպես ֆինանսական գործիք, որը թույլ կտա ԵՄ անդամ երկրներին որոշակի քանակի ռազմական տեխնկա համատեղ ձեռք բերել ՝ սեփական ծախսերը կրճատելով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մինչև 2020թ. Եվրահանձնաժողովը մտադիր է մոտ €2.6 մլրդ հավաքել: ԵՄ բյուջեից տարեկան €500 կտրամադրվի, իսկ 2020-ից հետո՝ տարեկան մինչև €1 մլրդ: Մյուս գումարը կփոխանցեն անդամ պետությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |