Երևանում ուժգին քամու հետևանքով զոհված տղամարդու մահվան հանգամանքները քննվում են

Երևանում ուժգին քամու հետևանքով զոհված տղամարդու մահվան հանգամանքները քննվում են

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017-ի հունիսի 6-ին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ 1954թ. ծնված Բ.Չարկիչյանը Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն» և ճանապարհին մահացել է:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ուժգին քամու հետևանքով պոկվել են Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեում գտնվող թղթի վերամշակման արտադրամասի ծածկի թիթեղները, որոնք լցվել են քաղաքացու վրա, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 62-ամյա տղամարդու մահվան պատճառը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---