Գերմանական զորախումբը թուրքական «Ինջիրլիքից» կտեղափոխվի Հորդանան 7 հունիսի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել գերմանական զորախումբը թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերելու մասին: Ըստ ԳԴՀ ՊՆ մշակած ծրագրի, 260 գերմանացի զինծառայողները, Panavia Tornado ինքնաթիռներն ու լիցքավորող ինքնաթիռը կտեղափոխվեն Հորդանանի «Էլ Ազրակ» ավիաբազա: Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ գերմանացի և թուրք դիվանագետները չեն կարողացել համաձայնության գալ «Ինջիրլիք» ավիաբազայի հարցում: Այդ մասին Անկարայում հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտին: Տեղափոխման գործընթացը ենթադրաբար մոտ 2 ամիս կտևի, այդ ընթացքում ինքնաթիռների թռիչքները կչեղարկվեն: Տեղափոխման կոնկրետ ժամկետները, ինչպես նաև թռիչքների պլանավորումը կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ չի թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Դրան հաջորդեց կանցլեր Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել: ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Անկարա էր ժամանել հունիսի 5-ին ավիաբազայի շուրջ ծագած տարաձայնությունները հարթելու վերջին փորձը նախաձեռնելով, սակայն նրա առաքելությունը հաջող ավարտ չունեցավ: «Իմ թուրք պաշտոնակիցն ասաց, որ ներկա իրավիճակում Անկարան չի կարող հավանություն տալ գերմանացի պատգամավորների այցերին «Ինջիրլիք», ինչ բնույթի էլ լինեն այցերը, ելնելով ներքաղաքական նկատառումներից»,-ասել է Գաբրիելը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |