Մյանմայում ռադարներից մոտ 100 ուղևորով ռազմական ինքնաթիռ է անհետացել

Մյանմայում ռադարներից մոտ 100 ուղևորով ռազմական ինքնաթիռ է անհետացել

PanARMENIAN.Net - Մյանմայում ռադարներից 100-ից ավելի ուղևոր տեղափոխող ռազմական ինքնաթիռ է անհետացել: Ինքնաթիռում առնվազն 116 ուղևոր է եղել:

Ինչպես հայտնել է աղբյուրն օդանավակայանում, նրանց թվում անձնակազմի առնվազն 11 անդամ է եղել:

«Կապը անսպասելի ընդհատվել է տեղի ժամանակով 11:35-ին, երբ ինքնաթիռը Տավոյ քաղաքից մոտ 20 մղոն հեռավորության վրա էր»,-ասել է Մյանմայի բանակի ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին France Press-ի վրա հղումով:

Ինքնաթիռը Մյանմայից Յանգոն էր ուղևորովում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---