29 նոյեմբերի 2007 - 16:53 AMT
ԵԱՀԿ. «Սառեցված հակամարտությունների» կարգավորման համար անհրաժեշտ են քաղաքական կամք եւ մեծահոգություն
«Սառեցված հակամարտությունների» կարգավորման համար անհրաժեշտ են քաղաքական կամք եւ մեծահոգություն: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը` այսօր ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը Մադրիդում:

«Խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բանակցությունների ցանկություն եւ հակամարտությունների կարգավորման քաղաքական խիզախություն, այդ թվում Մոլդովայում, Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Մորատինոսը, հանդիպման կողմերին կոչ անելով ընդհանուր հայտարարի հանգել, որը կօգնի ապահովել ԵԱՀԿ երկրների անվտանգությունը: