ԴիջիԹեք բիզնես ֆորում․ Արհեստական ինտելեկտի զարգացման շուրջ քննարկում է լինելու 7 հունիսի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-10-ն անցկացվող 10-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներից մեկը արհեստական բանականությունն է (Artificial Intelligence): «Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը և կիրառումը բիզնեսում» կլոր սեղանի շուրջ PicsArt և Ucom ընկերությունները կխոսեն Հայաստանում արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման արդիականության մասին, կներկայացնեն ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերն ու այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության եզրերը ու այս ճյուղի զարգացման հայեցակարգը։ Քննարկումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 12:00: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում միակ B2B ֆորմատի միջոցառումն է, որը արդյունավետ հարթակ է կառավարության, ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Երկօրյա բիզնես ֆորումի օրակարգային մնացած թեմաներն են. Երևանում 2019 թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ, ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով, տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Հայմեփ. համահայկական ներուժի ցանց, վերականգնվող էներգիա և բնապահպանություն,պետական համակարգերի կառավարում,արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում։ Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |