8 հունիսի 2017 - 11:31 AMT
Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին ասվում է կիևյան ոստիկանության կայքում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավապահները պայթյունը որակել են որպես ահաբեկչություն:

Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով 01:05-ին, տեղի ժամանակով 00:05-ին: Պատահարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, որ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ԱՄՆ դեսպանատան տարածք, հայտնում է tvrain.ru-ն:

Կիևի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «ահաբեկչական գործողություն» հոդվածով:

Այժմ իրավապահները որոնում են այն մարդկանց, որոնք մեղսակից են ԱՄՆ դեսպանատան տարածք պայթուցիկի նետելուն: