1 հոկտեմբերի 2002 - 19:06 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում իր աշխատանքը կսկսի «Աշխարհի հայերը դարերի սահմանագծում եւ միջազգային հարաբերությունների արդիական խնդիրները» միջազգային խորհրդաժողովը: «Ռուսաստանի հայերի միության» կողմից կազմակերպված խորհրդաժողովին կմասնակցեն հանրահայտ ռուս քաղաքագետներ եւ տնտեսագետներ, աշխարհի խոշորագույն հայ գործարարներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նախատեսվում է քննարկել այնպիսի արդի հարցեր, որոնք առնչվում են աշխարհում հայկական սփյուռքի դերին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստանի եւ սփյուռքի հարաբերություններին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս վիճակին եւ հեռանկարներին: