Թուրքիայի վերափոխումը անդառնալի փուլ է մտնում

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ Թուրքիայում տեղի է ունենում հասարակա-քաղաքական եւ սոցիալան կյանքի վերափոխում, որը սկսվել է 1999 թվականին: Այդ մասին «Թուրքիան նախագահական ընտրություններից հետո. ինստիտուցիոն փոփոխություններն ու ներքին վերափոխումները» կլոր սեղանի ընթացքում ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստւտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, ներկա փոփոխությունները անդառնալի փուլ են մտնում: «Թուրքիայում այնուամենայնիվ ընթանում է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը: Անկախ ՀԿ-ներ են ստեղծվում եվրոպական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: ՀԿ-ն Թուրքիայի համար բացարձակ նոր երեւույթ է: Մասնավոր կապիտալն սկսում է ակտիվանալ գիտության եւ կրթության բնագավառում եւ դրա վառ օրինակ է Սաբանչի համալսարանը, որտեղ կարելի է այնպիսի կարծիքներ լսել, որոնք տարբերվում են պաշտոնականից: Ուժ է հավաքում նաեւ կանացի շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր կանայք, ովքեր դարձել են իսլմական օրենքների ճնշման առարկա: Եւ ամենակարեւորը զինվորականների սահմանափակ ազդեցությունն է: Ազգային անվտանգության խորհուրդն ստիպված է սահմանափակել իր գործունեությունը, որը Թուրքիայի համար կարեւոր առաջընթաց քայլ է: Տնտեսական տեսանկյունից, Թուրքիան դառնում է ավելի բաց աշխարհի համար եւ այսօր գրավում է 17-րդ տեղը ՆՀԱ-ի գործոնի առումով»,- նշել է Սաֆրաստյանը:



Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը գտնում է, որ այս ամենը հնարավոր է դարձել միջին դասի գործունեության արդյունքում, որը եւ ստեղծեց Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP): «AKP-ի հայտնվելը օրինաչափ երեւույթ է եւ Թուրքիայի քաղաքական պատմության ֆենոմենը, որը ներառում է «նուրբ» իսլամի եւ շուկայական տնտեսության կոնցեպցիան: Եւ իհարկե, այս ողջ վերափոխման խորհրդանիշը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---