ԻՊ-ն նոր ահաբեկչություններով է սպառնում Իրանին

ԻՊ-ն նոր ահաբեկչություններով է սպառնում Իրանին

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով նոր ահաբեկչություններ իրականացնել Իրանում: Ինչպես հայտնի է, Իրանի բնակչության մեծ մասը շիաներ են: Ահաբեկչական արշավը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի տարածքում չեն գործում շարիաթի օրենքները:

Ինչպես ասվում է հայտարարության տեքստում, «խալիֆատը շիաների արյունը հեղելու առիթը բաց չի թողնի», գրում է Lenta.ru-ն:

Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն, իր հերթին, խոստացել է վրեժխնդիր լինել իսլամիստներին:

Հունիսի 7-ի առավոտյան կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Հարձակման է ենթարկվել խորհրդարանի շենքն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի թամբարանը: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ է զոհվել, 39 վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---