Իրաքցի քրդերը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացնեն

Իրաքցի քրդերը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացնեն

PanARMENIAN.Net - Իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում:

Իրաքցի քրդերին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին: «Կո՞ղմ եք անկախ Քրդստանին»: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում, գրում է Deutsche Welle-ն:

Նույնիսկ եթե հանրաքվեի բոլոր մասնակիցները դրական պատախան տան, դա չի նշանակում, որ քրդերն ինքնաբերաբար կհայտարարեն սեփական պետություն ստեղծելու մասին: Նախ նրանք հուսով են առավել մեծ աջակցություն ստանալ ինքնորոշման հարցում Իրանի իշխանությունների հետ բանակցություններում:

Բաղդադը կտրականապես դեմ է քրդական ինքնավարության անջատմանը, ինչպես նաև այդ հարցով հանրաքվեի անցկացմանը: Ենթադրվում է, որ Թուրքիան, Իրանը և Սիրիան չեն ճանաչի քրդական հանրապետությունը, քանի որ մտավախություն ունեն, որ դա կսրի անջատողական տրամադրությունները իրենց տարածքում ապրող քրդերի շրջանում:

Իրաքցի քրդերի առաջնորդ Բարզանին 2014-ին արդեն փորձել էր Քրդստանի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այն ժամանակ ևս արծարծվել է նաև վիճահարույց շրջանների, այդ թվում Քիրկուկի հարցը: Կառավարական զորքերը հեռացել են այդ շրջանից ԻՊ հարձակման հետևանքով, որից հետո իրենց հսկողությունն են հաստատել քրդերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---