«Անթրաշ, չստիկով, սիգարետը` բերանին». Վարչապետը՝ օդանավակայանի տաքսիստների մասին 8 հունիսի 2017 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։ «Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ ցույց տվող»,- Կարապետյանն այսպես է նկարագրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներին: Նրա խոսքով, մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին։ Նա հանձնարարել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը մեկշաբաթյա ժամկետում «Զվարթնոց» օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ խնդիրները լուծելու համար: Վարչապետը նաև դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նշելով, որ հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել։ «Ձեզնից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: 20-30 հազար դրամով տանում են Մալաթիա-Սեբաստիայով պտտում, բերում Երևանյան լիճ՝ որպես Սևանա լիճ»,- նշել է Կարապետյանը, մեջբերում է Նովոստի Արմենիան: Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին նշել է, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է, այդ ոլորտում կատարվում է աշխատանք։ «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը առաջացնում է լուրջ անհանգստություն: Մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ցուցակները, բայց նրանք կրկին լիցենզիաներ են ստանում», - նշել է Գասպարյանը: Վարչապետը առաջարկել է երթուղային գիծ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի քաղաք։ Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |