Թուրքիայում առաջին անգամ կայանալու է նոր Սահմանադրության հասարակական քննարկումը

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրման գործընթացը Թուրքիայում հանգեցրեց նրան, որ քեմալականությունը այլեւս չի ընդունվում որպես թուրքական պետության պաշտոնական գաղափարախոսություն: Այդ մասին «Թուրքիան նախագահական ընտրություններից հետո. ինստիտուցիոն փոփոխություններն ու ներքին վերափոխումները» կլոր սեղանի ընթացքում ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստւտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նա հիշեցրել է, որ քեմալականությունը հիմնվել է թուրքական պետության միատարության վրա: «Այսօր նոր էլիտար խումբ է առաջացել եւ պայքար է մղվում հին ու նոր էլիտաների միջեւ, այսինքն` քեմալականների եւ Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) միջեւ: Այդ հակամարտության մեջ գլխավոր գործոն է հանդիսանալու Թուրքիայի նոր սահմանադրության նախագիծը, որը հրապարակվելու է դեկտեմբերի 15-ին եւ առաջին անգամ Թուրքիայում անցկացվելու է հիմնական օրենքի հասարակական քննարկումը»,- ասել է Սաֆրաստյանը:



Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակել էր. «Ինչպիսի երջանկություն է թուրք լինելը»` այդպիսով հիմք դնելով միատար եւ ազգային պետության հիմքերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---