«Սասնա ծռերի» աջակիցները երթով հասել են դատարան

«Սասնա ծռերի» աջակիցները երթով հասել են դատարան

PanARMENIAN.Net - «Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Երթի մասնակիցներն իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել «Սասնա ծռեր» խմբավորմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց հունիսի 8-ին մեկնարկում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը: Դատարանը կսկսի քննել քրեական գործից 14 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը:

Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---