Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու միակ հնարավորությունը Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումից ՀՀ հրաժարվելն է, մնացածը խաղ է

PanARMENIAN.Net - «Հայկական հարցը դարձել է հերթական գլխացավանքը Թուրքիայի համար, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շոշափում է թուրքական ինքնության հիմքերը»,- Երեւանում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, եվրոպական կազմակերպությունների անցկացրած հարցումների համաձայն, Թուրքիայի բնակչության 37-38 տոկոսն իրեն թուրք չի համարում: «Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու միակ հնարավորությունը Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումից ՀՀ հրաժարվելն է, մնացածը քաղաքական խաղ է: Եթե Հայաստանը այդ հարցում զիջումների դիմի, ապա Թուրքիան նույնիսկ կարող է որոշում կայացնել Ղարաբաղի հարցով` ելնելով ՀՀ շահերից»,- ընդգծել է թուրքգետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---