«Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը սկսվել է, բայց չի կայացել

«Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը սկսվել է, բայց չի կայացել

PanARMENIAN.Net - Հունիս 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարությունը տեղափոխվել է: Դատավոր Արթուր Գաբրիելյանը նիստի հենց սկզբում հայտարարել է նիստի հետաձգման մասին:

Դատարանը պետք է քններ քրեական գործից 14 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը:

Նիստի սկզբում դատավորը զգուշացրել էր, որ նիստը կսկվի դահլիճում լռության պահպանման դեպքում: Լռությունը խախտվում էր, ու դատավորը որոշեց հետաձգել այն: Դատական նոր նիստը նշանակվել է հունիսի 21-ին:

Պաշտպանները նիստի հետաձգումը հիմնավորված չհամարեցին:

«Դատավորի հեռանալը պետք է պատճառաբանվեր, բայց չարվեց: Դատավորը պետք է նիստը սկսեր, բայց չսկսեց: Դրանք ամբաստանյալի իրավունքներն են, իրենք իրենց մեղավոր չեն ճանաչել ու բողոք են արտահայտել՝ ոտքի չկանգնելով դատավորի՝ ներս մտնելուց հետո», - բացատրեց Պավել և Արամ Մանուկյանի փաստաբանը:

Դատարանի շենքի բակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում՝ «Սասնա ծռերի» հարազատները, որոնց մի մասը չկարողացավ մտնել դատական նիստի դահլիճ՝ տեղ չլինելու պատճառով:

Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---