Թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրվեն

Թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրվեն

PanARMENIAN.Net - Թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն: Այդ նպատակով կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ԿԱ պետական եկամունտերի կոմիտեի նախագահին 2-շաբաթյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Երևանում և Երևանից դուրս, թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին և վերջիններիս կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքերում լրացուցիչ արտոնությունների տրամադրման հնարավորության և գործիքակազմի վերաբերյալ:

Անդրադառնալով թեթև արդյունաբերության ոլորտին լրացուցիչ արտոնությունների տրամադրմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին»,-ասել է նա։

Նշվել է, որ կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մենք մեր գործընկերների հետ այս հարցի շուրջ խոսել ենք: Երևանից դուրս արտոնություն պետք է տրվի, որպեսզի խրախուսվի մարզերում նման գործունեություն ծավալելը: Երկրորդ՝ պետք է խրախուսվի աշխատատեղ ստեղծելը, երրորդ՝ պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև քննարկել ենք, որ կոշկակարության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացվի, որովհետև այնտեղ մեծ ներուժ ունենք»,-ասել է վարչապետը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 5 ընկերություն փետրվարի 14-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին: Տեքստիլի և թեթև արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին հայկական «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» և «Հելլո» ընկերությունները ներկայացել են միասնական տաղավարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---